Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 27 պացիենտ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված՝ stopcov.ge կայքում:

Երկրում վարակից մահացածների թիվը կազմում է 8 844:

Վերջին 24 ժամում, «Կովիդ 19» հաստատվել է 663 մարդու մոտ, ապաքինվել է 2 383 պացիենտ:

Երեկ ՝ սեպտեմբերի 26-ին, Վրաստանում կորոնավիրուսով վարակվել էր 1 132 մարդ, ապաքինվել է 2 956 պացիենտ, մահացել է 30 հիվանդ: