Վրաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված երկրորդ հիվանդը:
Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիանին:
Խոսքը Թբիլիսիի ծովի հիվանդանոցից համալսարանական կլինիկա տեղափոխված 81-ամյա կնոջ մասին է:
«Պացիենտին ապրիլի 3-ին տեղափոխել են Թբիլիսիի ծովի հիվանդանոցից: Նրա վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: Ուսումնասիրության արդյունքում հաստատվել էր երկկողմանի սուր թոքաբորբ, սուր շնչառական հյուծում, սեպսիս, սրտի անբավարարություն և հիպերտոնյա», – ասաց Լևան Ռատիանին:
Երեկ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը:
Մահացածը 79-ամյա կին էր, որը բուժվում էր առաջին համալսարանական կլինիկայում: