Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին քիչ առաջ հայտարարել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան:
Հետևաբար, Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 174-ի:
«Այսօր կատարել ենք 15 թեստ, որոնցից չորսի պատասխանը դրական էր»,- նշել է Էցուգբաիան:
174 վարակվածից արդեն բուժվել է 36 անձ: