Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս մեկ մարդ
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է ևս մեկ մարդ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի խոսքով, կորոնավրուսից բուժվել է 10-րդ պացիենտը:

Ըստ Մարինա Էցուգբաիայի, 10-րդ ապաքինվածը լքել է հիվանդանոցը:

«Մենք ունենք ևս մեկ ապաքինված: Երեկ տասներորդ պացիենտը լքեց մեր կենտրոնը: Այսինքն, մեր կենտրոնում հաստատված 42 դեպքից 10-ը ապաքինվել են: Այս պահին մեզ մոտ շարունակում է բուժվել 32 հիվանդ», – ասաց Մարինա Էզուգբայան: