Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 93 անձ
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 93 անձ

Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 93 անձ: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ կայքում՝ Stopcov.ge:

Կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, հաստատված 394 դեպքից բուժվել է 93 քաղաքացի:

Միևնույն ժամանակ, Վրաստանում բուժման նպատակով արտասահմանից տեղափոխվել է երեք հիվանդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 4 հիվանդ:

5094 քաղաքացի գտնվում է կարանտինում իսկ  ստացիոնար դիտարկամն տակ է 547 պացիենտ: