Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 148 պացիենտ: Այս մասին տեղեկությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում։
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 5 552 դեպք: Ապաքինվածների քանակը կազմում է 2054։
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 31 պացիենտ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5 637 քաղաքացի, իսկ ստացիոնարում դիտարկման տակ է 836 մարդ:
Կովիդ հյուրանոցներում գտնվում է 800 քաղաքացի: Բացի այդ, արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: