Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Այսպիսով, Վրաստանում նոր կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 348-ի:
Այս պահի դրությամբ, ապաքինվել է 76 մարդ:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է երեք պացիենտ:
Արտասահմանից բուժվելու համար Վրաստան է տեղափոխվել երեք քաղաքացի:
Կարանտինի ռեժիմում է մնում 5000 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 494-ը: