Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերից 196-ը արձանագրվել է Աջարիայում, 178-ը Թբիլիսիում, իսկ 65-ը Իմերեթիում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 478 նոր դեպքերից 196-ը արձանագրվել է Աջարիայում, 178-ը Թբիլիսիում, իսկ 65-ը Իմերեթիում:
Մնացած դեպքերը բախշվում են այլ շրջանների վրա:
«Անցած մեկ օրում երկրում գրանցվել է 478 նոր դեպք, փոքր ինչ նվազել են դեպքերը: Համապատասխանաբար, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 12 272 դեպք: Ապաքինվածների քանակը 50 տոկոսից ավել է, մեկ օրում ապաքինվել է 211 պացիենտ:
Ամենից շատ դեպք գրանցվել է Աջարիայում՝ 196, Թբիլիսիում ունենք 178 նոր դեպք, Իմերեթիում գրանցվել է 65 դեպք, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 13, Քվեմո Քարթլիում 15, Շիդա Քարթլիում 6, Գուրիայում մեկ, Մցխեթա Մթիանեթիում չորս դեպք»,- ասել է Մարինա Էնդելաձեն:
Ըստ Մարինա Էնդելաձեի, բուժման փուլում գտնվող կորոնավիրուսով վարակված 5 734 պացիենտից 50-ի վիճակը ծայրաստիճան ծանր է: Նրանցից 31-ը միացված են ինվազիվ կառավարման շնչառության սարքին, իսկ 29-ը `սիպապռեժիմի վրա են: Կառավարվող շնչառության տակ գտնվող հիվանդներից ութը տեղափոխվել են բռնազավթված Աբխազիայի տարածքից, իսկ մեկը Ցխինվալից: