Վրաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպքից երկուսը ներկրված է, երրորդի դեպքում վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ
Վրաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպքից երկուսը ներկրված է, երրորդի դեպքում վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի փոխանցմամբ, կորոնավիրուսի երեք նոր դեպքից երկուսը ներկրված է, նրանցից մեկը բեռնատար մեքենայի վարորդ է: Երրորդ վարակվածի դեպքում վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում են համաճարակային հետազոտություններ:

«Վրաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպքից երկուսը ներկրված է, այստեղից մեկը բեռնատարի վարորդ է: Երրորդ վարակվածի դեպքում վարակման աղբյուրը դեռևս հայտնի չէ և ընթանում են համաճարակային հետազոտություններ»,- հայտարարել է Էզուգբաիան:

Նրա խոսքով, ինֆեկցիոն հիվանդանոցում նոր վարակակիրներ չեն տեղափոխվել:

Բացի այդ, ինչպես հայտարարում է Էզուգբաիան, ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 37 վարակակիրների վիճակը կայուն է և նրանցից ոչ մեկի դեպքում հիվանդությունը չի զարգանում: