Կորոնավիրուսի 182 նոր դեպքից 129-ը կապված է Աջարիայի հետ
Կորոնավիրուսի 182 նոր դեպքից 129-ը կապված է Աջարիայի հետ

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 182 նոր դեպքից 129-ը կապված է Աջարիայի, 11-ը՝ Քոբուլեթիի, երեքը՝ Քեդայի, մեկը՝ Շուախևիի, 34-ը՝ Թբիլիսիի, 11-ը՝ Իմերեթիի, 4-ը՝ Քվեմո Քարթլիի հետ: Ինչպես նշեց Էզուգբաիան, նոր վարակակիրներից երեքը կապված է Գուրիայի, իսկ մեկը՝ Կախեթիի հետ:

«Ավելացել է կորոնավիրուսի 182 նոր դեպք: Այսօրվա տվյալներով, Վրաստանում ունենք 3019 հաստատված դեպք: Այս 182 նոր դեպքից 129-ը կապված է Աջարիայի, 11-ը՝ Քոբուլեթիի, երեքը՝ Քեդայի, մեկը՝ Շուախևիի, 34-ը՝ Թբիլիսիի, 11-ը՝ Իմերեթիի, 4-ը՝ Քվեմո Քարթլիի, երեքը՝ Գուրիայի, իսկ մեկը՝ Կախեթիի հետ»,- հայտարարել է Մարինա Էզուգբաիան:

Բացի այդ, ինչպես նշել է Էզուգբաիան, Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 13 պացիենտ և ընդհանուր ապաքինվածների տոկոսային ցուցանիշը 46 տոկոս է: