Վրաստանում կորոնավարակը հաստատվել է երեխայի մոտ
Վրաստանում կորոնավարակը հաստատվել է երեխայի մոտ

Վրաստանում գրանցվել է կորոնավարակով երեխայի վարակման առաջին դեպքը: Այս մասին, Վրաստանի առաջին ալիքին հայտնել է ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն, Թենգիզ Ցերցվաձեն:

Երեխային հիվանդանոց են տեղափոխել այն մարդկանց խմբի հետ, ովքեր գտնվում էին ինքնամեկուսացման մեջ և նրանց մոտ կորոնավարակը հաստատվել է այսօր:

Կորոնավարակով վարակված երեխան 12 տարեկան է:

Այսօր կորոնավարակի նոր 8 դեպք գրանցվել է այսօր, նրանցից հինգը գտնվում էին ինքնամեկուսացման ռեժիմում: Նրանց առաջին անալիզների պատասխանները հիվանդություն չեն ցույց տվել, իսկ կրկնակի թեստը տվել է դրական պատասխան:

Վերջին տվյալներով, Վրաստանում գրանցված է կորոնավարակի 23 դեպք: