Վրաստանում, կարանտինում գտնվող մարդկանց թիվը հասել է 2 956-ի: Այս մասին լրատվությունը տեղադրված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:
Դրա հետ մեկտեղ, այսօրվա տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը 54 է:
Նշված կայքում տեղեկություն կա նաև բուժված հիվանդների մասին, և նրանց քանակը երեքն է:
291 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ: