Վրաստանում կարանտինում գտնվող անձանց թիվը հասել է 2956-ի

11:58, 22.03.2020

Վրաստանում, կարանտինում գտնվող մարդկանց թիվը հասել է 2 956-ի: Այս մասին լրատվությունը տեղադրված է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում:

Դրա հետ մեկտեղ, այսօրվա տվյալներով կորոնավիրուսով վարակվածների թիվը 54 է:

Նշված կայքում տեղեկություն կա նաև բուժված հիվանդների մասին, և նրանց քանակը երեքն է:

291 մարդ գտնվում է ստացիոնար հսկողության տակ:

Նմանատիպ