Վրաստանում հաստատված կորոնավիրուսի 67 դեպքից երկուսը Ավստրիայի քաղաքացիներ են, որոնք հատուկ չվերթով մեկնել են իրենց երկիր
Առողջապահության նախարար էկատերինե Տիկարաձեի խոսքով, Վրաստանում հայտնաբերված կորոնավիրուսի 67 դեպքից երկուսը Ավստրիայի քաղաքացիներ են:
Նրա խոսքով, Ավստրիայի կողմից կազմակերպված հատուկ չվերթով քաղաքացիներին երեկ տեղափոխել են իրենց երկիր:
Հետևաբար, ըստ նախարարի, այս պահին Վրաստանում Կորոնավիրուսը հաստատված է վրաստանի 65 քաղաքացու մոտ, այդ թվում, արդեն բուժվել է 9 մարդ: