Վրաստանում հաստատված է «Օմիկրոն»-ի 144 դեպք
Վրաստանում հաստատված է «Օմիկրոն»-ի 144 դեպք

Դեկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում լաբորատոր կերպով հաստատված է «Օմիկրոն»-ի 144 դեպք։

Այս մասին տեղեկությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնը։

Բացի այդ, Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 796 նոր դեպք, ապաքինվել է 3291 պացիենտ, մահացել է 45 մարդ։