Վրաստանում համաճարակի զարգացման սցենարը հավատացյալների ձեռքում է. Թենգիզ Ցերցվաձե
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հայտարարում է, որ այսօր Վրաստանում համաճարակի զարգացման սցենարը հավատացյալների ձեռքում է:
Ինչպես նշում է Թենգիզ Ցերցվաձեն, այժմ անհրաժեշտ է, որքան հնարավոր է քիչ պացիենտներ հայտնվեն կլինիկաներում:
«Այս պահին անհրաժեշտ է, որպեսզի քիչ պացիենտ տեղափոխվի կլինիկա, որը մեզանից կախված չէ, այլ կախված է հանրությունից և առաջիկա երեք օրվա ընթացքում՝ հավատացյալներից: Հավատացյալները կլինեն այս հիվանդության ճակատագրի տերը Վրաստանում: Առանց չափազանցության կասեմ, որ Վրաստանում համաճարակի զարգացման սցենարը հավատացյալների ձեռքում է»,- հայտարարել է Թենգիզ Ցերցվաձեն: