Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, իսկ 13 հիվանդ վերականգնվել է
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք, իսկ 13 հիվանդ վերականգնվել է,- այս մասին հայտրարաել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի կլինիկական տնորեն Մարինա Էզուգբաիան:
Նրա խոսքով ՝ Թբիլիսիի հիվանդանոցում երեք հիվանդ դեռ գտնվում է ծանր վիճակում:
Ներկայումս Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 730 դեպք, այդ թվում ՝ վերականգնվել է 522 հիվանդ: Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացավ 12 անձ:
Վրաստանի երեք քաղաքացի արտասահմանից է տեղափոխվել բուժօգնության նպատակով:
Կարանտինի ռեժիմում կա 3511 քաղաքացի, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 243 անձ: