Վրաստանում բուժվել է կորոնավիրուսով վարակված երկու երեխա: Այս մասին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիան: Այսպիսով, Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 18 մարդ:
Ինչ վերաբերում է հաստատված դեպքերին, ապա դրանց թիվը վերջին ժամերի ընթացքում չի փոխվել, և այս պահին հաստատված է կորոնավիրուսի 90 դեպք: Կարանտինում գտնվում է 4717 քաղաքացի, իսկ ստացիոնար դիտարկման տակ է 268 մարդ: