Վրաստանում, բարձր ռիսկային գոտիներում աշխատող բուժանձնակազմը յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ կանցնի «PCR» թեստ
Վրաստանում բուժանձնակազմը, ով աշխատում է բարձր ռիսկային գոտիներում, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ կանցնի «PCR» թեստ:
Ինչպես հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ներկայացուցիչ Խաթունա Զախաշվիլին այսօրվա մամլո ասուլիսին, խոսքը վերաբերում է «Տենդի կենտրոններին» և կորոնավիրուսով վարակված պացիենտներ ունեցող կլինիկաներին, ինչպես նաև շտապ օգնության բրիգադների աշխատակիցներին:
«Մնացած բուժանձնակազմը կանցնի հակամարմինների նախնական թեստավորում, հիմնականում, արագ թեստերով: Եթե արձանագրվի հակամարմինների դրական ցուցանիշ, այնուհետև նրանք կանցնեն «PCR» թեստ, որպեսզի բացառվի վարակի առկայությունը»,- նշել է Զախաշվիլին: