Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք, ապաքինվել է 1 586 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք, ապաքինվել է 1 586 մարդ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 837 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 1 586 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 26 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 49 386 փորձարկում, որից 32 217-ը ՝ արագ հակագենի և 17 169-ը ՝ «Փի Սի Ար» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են ՝ օրականը 9,79%, վերջին 14 օրվանը ՝ 6,95%, վերջին յոթ օրվանը՝ 8,52%:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 645 195 դեպք, որից 605 581 հիվանդ ապաքինվել է, 9 332-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 889 200 պատվաստում, օրական ՝ 6 837 պատվաստում:

Կարանտինում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 4 766 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում ՝ 803 մարդ:

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 12-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսային հիվանդության 4 775 նոր դեպք, ապաքինվել է 1 623 հիվանդ: