Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք, ապաքինվել է 2 507 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք, ապաքինվել է 2 507 մարդ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 4 155 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված ՝ stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 507 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 40 հիվանդ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում երկրում կատարվել է 49 960 թեստ, այստեղից 32 008-ը արագ, իսկ 17 952-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8,32 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,89 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,99 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 684 337 դեպք, որից 624 688 հիվանդ ապաքինվել է, 9 557-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 1 938 274 պատվաստում, օրական ՝ 5 309 պատվաստում:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 48 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 895 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 003 վարակված:

Հիշեցնենք, երեկ՝ հոկտեմբերի 21-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 4 411 դեպք, ապաքինվել է 2 896 հիվանդ, մահացել է 29 մարդ։