Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք, ապաքինվել է 3 237 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 237 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է չորս հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 8 358 թեստ, այստեղից 6 203-ը արագ, իսկ 2 155-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրականը՝ 4,27 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 4,49 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 3,53 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 1 646 316 դեպք, որից 1 618 403 հիվանդ ապաքինվել է, 16 708-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ պատվաստվել է 2 853 040 մարդ, օրեկան 636։
Երեկ, մարտի 26-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 658 նոր դեպք, ապաքինվել է 3 478 պացիենտ, մահացել է վեց մարդ: