Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 410 նոր դեպք, ապաքինվել է 4 732 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 410 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 732 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 46 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 37 714 թեստ, այստեղից 20 679-ը արագ, իսկ 17 035-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 9,04 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8,63 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,33 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 865 293 դեպք, որից 806 596 հիվանդ ապաքինվել է, 12 344-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 234 180 պատվաստում, օրական ՝ 7 413 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 36 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 6 458 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 242 վարակված:
Երեկ, դեկտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 950 նոր դեպք, ապաքինվել է 2 014 պացիենտ, մահացել 40 մարդ: