Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 212 նոր դեպք, ապաքինվել է 5 017 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 212 նոր դեպք, ապաքինվել է 5 017 մարդ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 212 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 017 մարդ:

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 81 պացիենտ:

Երեկ, սեպտեմբերի 1-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 886 դեպք, ապաքինվել է 4 103 պացիենտ, մահացել է 74 մարդ: