Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 979 նոր դեպք, ապաքինվել է 3 470 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 979 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 470 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 53 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 47 937 թեստ, այստեղից 29 881-ը արագ, իսկ 18 056-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 6,21 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 7,26 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6,76 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 904 181 դեպք, որից 852 560 հիվանդ ապաքինվել է, 12 971-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 361 557 պատվաստում, օրական ՝ 10 505 պատվաստում:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 40 մարդ, ստացիոնարում հսկողության տակ է 5 798 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում տեղավորված է 1 107 վարակված:
Երեկ, դեկտեմբերի 16-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 3 123 նոր դեպք, ապաքինվել է 4 215 պացիենտ, մահացել 39 մարդ: