Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 514 նոր դեպք, ապաքինվել է 2 711 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 514 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 711 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 61 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 46 059 թեստ, այստեղից 26 700-ը արագ, իսկ 19 359-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 5,46 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 5,65 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,09 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 930 544 դեպք, որից 890 733 հիվանդ ապաքինվել է, 13 707-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 495 435 պատվաստում, օրական՝ 11 720:
Կարանտինի ռեժիմում է 42 մարդ, ստացիոնարում բուժվում է 4 794 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 858 քաղաքացի:
Երեկ, դեկտեմբերի 28-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 676 նոր դեպք, ապաքինվել է 2 966 պացիենտ, մահացել 63 մարդ: