Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 164 նոր դեպք, ապաքինվել է 3 767 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 164 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 767 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 68 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 437 թեստ, այստեղից 25 020-ը արագ, իսկ 18 417-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 4,98 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,43 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,94 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 918 641 դեպք, որից 873 178 հիվանդ ապաքինվել է, 13 289-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2 428 334 պատվաստում, օրական՝ 12 351:
Կարանտինի ռեժիմում է 34 մարդ, ստացիոնարում բուժվում է 5 327 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 1 009 քաղաքացի:
Երեկ, դեկտեմբերի 22-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 739 նոր դեպք, ապաքինվել է 3 072 պացիենտ, մահացել 52 մարդ: