Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 976 նոր դեպք, ապաքինվել է 3 076 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 976 նոր դեպք, ապաքինվել է 3 076 պացիենտ

Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսի 1 976 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 076 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 78 հիվանդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 43 029 թեստ, այստեղից 24 654-ը արագ, իսկ 18 375-ը «ՊՇՌ» թեստով:

Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 4,59 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,26 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 5,64 տոկոս:

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 920 617 դեպք, որից 876 254 հիվանդ ապաքինվել է, 13 367-ը ՝ մահացել:

Ընդհանուր առմամբ կատարվել է 2 441 614 պատվաստում, օրական՝ 11 456:

Կարանտինի ռեժիմում է 34 մարդ, ստացիոնարում բուժվում է 5 195 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում հսկողության տակ է 980 քաղաքացի:

Երեկ, դեկտեմբերի 23-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 164 նոր դեպք, ապաքինվել է 3 767 պացիենտ, մահացել 68 մարդ: