Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 296 նոր դեպք, ապաքինվել է 4 127 պացիենտ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 296 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության վարչակազմի կողմից:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 4 127 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 45 հիվանդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 22 001 թեստ, այստեղից 14 145-ը արագ, իսկ 7 856-ը «ՊՇՌ» թեստով:
Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 5,89 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 6,93 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 6,39 տոկոս:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 910 456 դեպք, որից 863 076 հիվանդ ապաքինվել է, 13 116-ը ՝ մահացել:
Երեկ, դեկտեմբերի 19-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 2 195 նոր դեպք, ապաքինվել է 4 319 պացիենտ, մահացել 47 մարդ: