Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 165-ը կապված է Աջարիայի, 34-ը՝ Թբիլիսիի իսկ մեկը Դուշեթիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 227 նոր դեպքից 165-ը գրանցվել է Աջարիայում իսկ 34-ը ՝ Թբիլիսիում: Վարակման մյուս դեպքերը գրանցվել են տարբեր շրջաններում:
«Աջարիայի տարածաշրջանում արձանագրվել է 165 դեպք, Թբիլիսիում 34 դեպք, չորս դեպք գրանցվել է Ռուսթավում, 14 դեպք Իմերեթիում, այստեղից երկուսը Թերջոլայում, իսկ 12-ը Քութաիսիում: Չորս դեպք արձանագրվել է Գուրիայում, մասնավորապես մեկը Լանչխութիում, իսկ երեքը Օզուրգեթիում: Դուշեթիում արձանագրվել է մեկ դեպք, իսկ Զուգդիդում երկու»,- ասել է Էնդելաձեն:
Վրաստանում այս պահին արձանագրված է կորոնավիրուսով վարակման 4 140 դեպք, այստեղից ապաքինվել է 1643 մարդ, մահացել է 24 պացիենտ: