Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի նոր դեպքերից 137-ը կապված է Աջարիայի, 47-ը՝ Թբիլիսիի իսկ 26-ը՝ Իմերեթիի հետ
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացված բաժանմունքի ղեկավար, Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 218 նոր դեպքից 137-ը գրանցվել է Աջարիայում, 47-ը ՝ Թբիլիսիում իսկ 26-ը ՝ Իմերեթիում:
«Ավելացել է 218 նոր դեպք: Առաջատարը Աջարիայի տարածաշրջանն է, որտեղ արձանագրվել է 137 նոր դեպք: Թբիլիսիում գրանցվել է 47 դեպք, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում ՝ վեց դեպք, Իմերեթիում ՝ 26, Գուրիայում ՝ երկու»,- ասել է Էնդելաձեն:
Ըստ նրա, ապաքինվածների թիվը ավելացել է 40-ով և այս պահին վարակվածների 50 տոկոսից պակաս է: