Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երկու դեպքերի վարակման աղբյուրը հայտնի է
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի երկու դեպքերի վարակման աղբյուրը հայտնի է:
Նրանք արդեն վարակված անձանց շփման շրջանակից են:
«Վրաստանում ավելացել է կորոնավիրուսի երկու դեպք և այժմ վարակակիրների թիվը կազմում է 919: Ապաքինվել է 780 մարդ: Երկու նոր դեպքերի աղբյուրները հայտնի են»,- նշել է Էզուգբաիան:
Նրա փոխանցմամբ, այս պահի դրությամբ կովիդ-կենտրոններում բուժում է ստանում 125 պացիենտ:
Ինչ վերաբերում է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներին, երեկ նոր պացիենտներ չեն տեղափոխվել կլինիկա: