Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 3 958 նոր դեպքից 78-ը գրանցվել է Գուրիայում
Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 78 նոր դեպք:
Հիվանդությունների վերահսկման հասարակական առողջապահության ազգային կենտրոնի, Գուրիայի բաժանմունքի տեղեկությամբ, վարակվածների մեջ կան նաև երեխաներ:
«Ընթանում է համավարակաբանական հետազոտություն և պարզվում են կապերը: Կասկածելի հիվանդների «Փի Սի Ար» թեստավորումները շարունակվում են: Նրանց թիվը կարող է էլ ավելի աճել»,- ասել են հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի մասնաճյուղում:
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 958 նոր դեպք, ապաքինվել է 3 531 հիվանդ, մահացել է 36 մարդ:
Կենտրոնի տվյալներով, այսօր արձանագրված 3 958 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջաններում ցուցանիշներն հետևյալն են. Թբիլիսիում արձանագրվել է 2 157 դեպք, Աջարիայում՝ 417, Իմերեթիում՝ 537, Քվեմո Քարթլիում՝ 190, Շիդա Քարթլիում՝ 137, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 159, Կախեթիում՝ 140, Մցխեթա-Մտիանեթիում՝ 89, Սամցխե-Ջավախեթիում՝ 40, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 14: