Վրաստանում առաջին ապաքինված հիվանդը լքել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցը:
Տեղեկությունը այս մասին Վրաստանի առաջին ալիքին հաստատել են Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում:
Տղամարդուց վերջին մի քանի օրերին վերցվել են տարբեր նմուշներ, որոնց արդյունքում վարակ չի ֆիքսվել:
Կլինիկայից դուրս գրված հիվանդը երկու շաբաթ կմնա ինքնամեկուսացման մեջ:
Վրաստանում նոր կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 26-ին: Վարակը հաստատվել էր Վրաստանի 55 ամյա քաղաքացու մոտ, ով Իրանից Վրաստան էր եկել Ադրբեջանի տարածքով: