Վրաստանում անկախության համար պայքարը սառը պատերազմն չէր, դրա զոհն էին դառնում մեր քաղաքացիները. Գիորգի Մարգվելաշվիլի
Վրաստանում անկախության համար պայքարը սառը պատերազմն չէր, դրա զոհն էին դառնում մեր քաղաքացիները. Գիորգի Մարգվելաշվիլի

Երբ Վրաստանում ընթանում էր պայքար անկախության համար, այդ պատերազմն այստեղ սառը չէր, դրա զոհն էին դառնում մեր քաղաքացիները,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գիորգի մարգվելաշվիլին՝ ապրիլի 9-ի հուշարձանի մոտ:

Նախագահը հարգել են ապրիլի 9-ի զոհերի հիշատակը և ծաղկեպսակ դրել հուշարձանին:

«Այսօր մեկ անգամ ևս հիշում ենք այն ահավոր գիշերը, երբ մեր մայրաքաղաքի փողոցներում կոտորեցին մեր կանանց և երեխաներին: Երբ խոսքն այն մասին է, որ սառը պատերազմն ավարտվել է խաղաղ, ցանկանում եմ հիշեցնել, որ այստեղ, Վրաստանում, երբ պայքարում էին անկախության համար, այդ թվում պայքարում էին կանայք և երեխաներ, այդ պատերազմը սառը չէր: Դրա զոհն էին դառնում մեր քաղաքացիները: Շնորհակալություն նրանց, որ մենք ազատ ենք»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: