Նախագահի վարչակազմը տարածել Սալոմե Զուրաբիշվիլիի և Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպման մասին պաշտոնական լրատվություն

Նախագահի վարչակազմը տարածել Սալոմե Զուրաբիշվիլիի և Գիորգի Մարգվելաշվիլիի հանդիպման մասին պաշտոնական լրատվություն:

Գիորգի Մարգվելաշվիլիի և Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ առ դեմ հանդիպումը կայացել է նախագահի նստավայրում:

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին և նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպմանը զրուցել են իրավասությունների փոխանցման, երկրի արտաքին և ներքին իրավիճակի մասին:

Հանդիպման առաջին մասին ներկա էին Վրաստանի վարչակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին և Սալոմե Զուրաբիշվիլիի թիմի անդամ Լաշա Ժվանիան, որից հետո նրանք անց են կացրել դեմ առ դեմ հանդիպում:

Գիորգի Մարգվելաշվիլին շնորհավորել է Սալոմե Զուրաբիշվիլիին նախագահ ընտրվելու առթիվ և մաղթել հաջողություններ:

Իր հերթին Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Վրաստանի նախագահին, որ իշխանության փոխանցման գործընթացը ընթանում է ժողովրդավարական ձևով: