Գիորգի Մարգվելաշվիլին վարչապետ Մամուկա Բախտաձեին առաջարկում է առաջիկա օրերին հրավիրել կառավարության նիստ՝ նախագահի մասնակցությամբ

12:58, 16.10.2018

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին դիմում է վարչապետ Մամուկա Բախտաձեին, առաջիկա օրերին հրավիրի կառավարության նիստ, որտեղ նախագահի մասնակցությամբ կքննարկվեն պետական ինստիտուտների արդյունավետ գործունեությանը և քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Այս մասին նախագահը հայտարարել է մամլո ասուլիսին, որի ժամանակ արձագանքել է ընթացիկ իրադարձություններին:

«Ելքը տեսնում եմ այն բանի մեջ, որ պետական կառույցների, Վրաստանի կառավարության հետ քննարկենք իրավիճակի ճիշտ գնահատման և համապատասխան միջոցներ ձեռնարկելու հարցը»,- հայտարարել է Մարգվելաշվիլին:

Նախագահը հույս է հայտնել, որ նշված հանդիպումը կլինի օգտակար վրացական պետության, հանրության համար և կապահովի ավելի լավ ապագա՝ վրացական ժողովրդավարության համար:

Նմանատիպ