Ցամաքային տրանսպորտի գործակալությունը զգուշացնում է քաղաքացիներին
Ցամաքային տրանսպորտի գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է կարճ հաղորդագրությունների (SMS) վերաբերյալ։
«Քաղաքացիների մի մասին ուղարկվում են կարճ հաղորդագրություններ, որոնք վերաբերում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար տուգանքի վճարման հիշեցմանը։
Հաղորդագրության մեջ նշված է հաշվեհամար և վճարման հղում։
Խնդրում ենք՝ նման բովանդակությամբ կարճ հաղորդագրություն ստանալու դեպքում չկատարել նշված հրահանգները, չփոխանցել անձնական կամ բանկային տվյալներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Ցամաքային տրանսպորտի գործակալության թեժ գծին՝ 032 236 55 01»,— ասված է գործակալության հայտարարության մեջ։