Վրաստանի կառավարության չորս անդամների մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Այս մասին տեղեկությունը Վրաստանի Առաջին ալիքին հաստատել են կառավարության վարչակազմում։
Կորոնավիրուսը հաստատվել է՝ Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի, կրթության նախարար Միխեիլ Չխենկելիի, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլիի և տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեի մոտ։
Այս նախարարները կառավարության այսօրվա նիստին չեն մասնակցում։