Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը խորը ցավակցություն է հայտնում Ղազախստանի Հանրապետության Օկտոբե նահանգում տեղի ունեցած տրանսպորտային պատահարի հետևանքով Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացիների մահվան առիթով:
«Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցում է մահացածներին և այս ծանր պահին աջակցություն հայտնում Ուզբեկստանի Հանրապետության կառավարությանը և ժողովրդին»,- ասվում է արտաքին գործերի նախարարության ցավակցական նամակում:
Այսօր, Ղազախստանում, ավտոբուսի հրդեհի հետևանքով զոհվել էր Ուզբեկստանի 52 քաղաքացի: