Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Նուրսուլթան Նազարբաևի դուստրը
Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Նուրսուլթան Նազարբաևի դուստրը

Ղազախստանի խորհրդարանի խոսնակ է ընտրվել Նուրսուլթան Նազարբաևի դուստրը:

Դարիգա Նազարբաևայի թեկնածությանը սենատորները աջակցել են միաձայն: Նազարբաևան կրկին կզբաղեցնի Ղազախստանի օրենսդիր մարմնի վերին պալատի նախագահի պաշտոնը: Ղազախստանի նախկին նախագահի 36-ամյա դուստրը սենատի խոսնակի պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականի մարտ ամսից: Այդ պաշտոնում նրան հաստատել է Ղազախստանի առաջնորդ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Նախագահ Տոկաևի հրամանով , Ղազախստանում պետական ծառայողների թիվը կրճատվել է 25 տոկոսով: Պետական ​​ապարատի կրճատումը մինչև 2024 թվականը տեղի է ունենալու փուլ առ փուլ:

Միևնույն ժամանակ, Ղազախստանի նախագահի հայտարարությամբ, 2020 թվականից միջին և փոքր բիզնեսը Ղազախստանում ազատվելու է եկամտահարկից: Արգելվելու են նաև երեք տարով այդ ձեռնարկությունների հարկային ստուգումները: