Մամուկա Բախտաձեն հանդիպել է իր ղազախ գործընկերոջ հետ
Մամուկա Բախտաձեն հանդիպել է իր ղազախ գործընկերոջ հետ

Վրաստանի վարչապետը իր պաշտոնական այցն Ղազախստան սկսել է գործընկերոջ հետ հանդիպմամբ:

Մամուկա Բախտաձեին Ասկար Մամինը հյուրընկալել է Ղազախստանի հանրապետության կառավարության տանը: Կողմերը զրուցել են երկկողմ քաղաքական-տնտեսական հարաբերությունների բարձր մակարդակի և առևտրական շրջանառության զգալիորեն աճի ուղղությամբ գոյություն ունեցող ներուժի մասին: Հանդիպմանը նշվել է նաև Վրաստանում գոյություն ունեցող ներդրումային ֆոնի մասին:

Ընդգծվել է Վրաստանի, որպես կարևորագույն տարանցիկ միջանքի դերը և այդ տեսանկյունից տրանսպորտի ոլորտում համագործակցության կարևորությունը: Վրաստանի վարչապետը նշել է, որ կառավարությունը ցանկանում է երկիրը վերածել տրանսպորտային և լոգիստիկայի հաբի, այդ թվում նավահանգիստների զարգացման ճանապարհով:

Վարչապետերի միջև տեղի ունեցած դեմ առ դեմ հանդիպումից հետո կողմերը հանդիպումը շարունակել են ընդլայնված ձևաչափով, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները:

Վրաստանի պատվիրակությունը ողջունել է ղազախ գործարարների աճող հետաքրքրությունը Վրաստանում ներդրումներ կատարելու տեսանկյունից և ընդգծվել է երկրների միջև ավիափոխադրումների քանակի աճը, որը իր հերթին աջակցում է զբոսաշրջության զարգացմանը:

Հանդիպման ժամանակ կողմերի միջև տարբեր ոլորտներում ձևակերպվել են փոխհամագործակցության հուշագրեր: