Ղազախստանում, ազգային պատկանելության հողի վրա տեղի ունեցած զանգվածային անկարգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի
Ղազախստանում, ազգային պատկանելության հողի վրա տեղի ունեցած զանգվածային անկարգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի

Ղազախստանում, ազգային պատկանելության հողի վրա տեղի ունեցած զանգվածային անկարգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի:

Այս մասին հայտնում է «Reuters»-ը:

Ղազախստանի հարավում բախում է տեղի ունեցել ղազախների և դունգան էթնիկ խմբի ներկայացուցիչների միջև:

Դունգան էթնիկ խմբի ներկայացուցիչները չինախոս մուսուլմաններ են:

Ըստ Ղազախստանի կառավարության, առճակատման հիմք է դարձել ճանապարհային դեպքը:

Բախման ժամանակ վնասվել են տներ, մեքենաներ և խանութներ: Ղազախստանում 140 հոգու պահանջվել է բժշկական օգնություն:

Հարևան Ղրղզստանում հիվանդանոց են դիմել 25 հոգի:

Կռիվը տեղի է ունեցել Ղազախստանի հարավում, Ղրղզստանի սահմանի մոտ: