Միխեիլ Ղավելաշվիլին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ
Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին Ժնևում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Վրաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են համաշխարհային անվտանգության միջավայրը, ժամանակակից միջազգային մարտահրավերները, ինչպես նաև Վրաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության ասպեկտները։
Վրաստանի նախագահը ընդգծել է բազմակողմանիության և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի կարևորությունը՝ որպես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման ապահովման հիմք։
Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հարցին։
Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ կազմակերպության ակտիվ ներգրավվածության և Վրաստանի հարցերը միջազգային օրակարգում բարձր մակարդակի վրա պահելու համար։
Միխեիլ Ղավելաշվիլին Անտոնիո Գուտերեշին հրավիրել է պաշտոնական այցով Վրաստան։
Վրաստանի նախագահը գտնվում է Ժնևում։ Միխեիլ Ղավելաշվիլին ելույթ է ունեցել ՄԱԿ-ի «Արհեստական ինտելեկտի կառավարման վերաբերյալ գլոբալ երկխոսություն» բացման ժամանակ։