Վրաստանը կրկին մնում է կանաչ գոտում. Ամիրան Գամղրելիձե
Վրաստանը կրկին մնում է կանաչ գոտում. Ամիրան Գամղրելիձե

Վրաստանը կորոնավիրուսի հետ կապված կրկին մնում է կանաչ գոտում,- այս մասին հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեն հայտարարել է համակարգող խորհրդի նիստից հետո:

Նրա խոսքով, դեպքերի միջին ցուցանիշի համաձայն, չնայած նրան, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում գրանցվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, երկիրը կրկին մնում է կանաչ գոտում:

Ըստ նրա, միջազգային համեմատության տեսանկյունից Վրաստանը դեռ ամենաապահով երկրներից թվում է:

«Այս ցուցանիշը պահպանելու համար անհրաժեշտ է համագործակցել և հետևել բոլոր հանձնարարականներին, որոնք սահմանված են», – ասել է Գամղրելիձեն: