Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներն են, նրանք նպաստում են մեր առաքելություններին, մենք պատրաստ ենք ուժեղացնել երկու երկրների աջակցությունը. Ենս Սթոլթենբերգ
Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներն են, նրանք նպաստում են մեր առաքելություններին, մենք պատրաստ ենք ուժեղացնել երկու երկրների աջակցությունը. Ենս Սթոլթենբերգ

Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ և ապակայունացնող գործողությունները իր հարևանների դեմ և մեծացնում է իր ռազմական ներկայությունը Ուկրաինայում և շրջակայքում,- այս մասին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ավարտին կայացած ճեպազրույցում, հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը:

Նրա խոսքով՝ իրենք պետք է զգոն լինեն և խուսափեն էսկալացիայից։

Ենս Սթոլթենբերգը նաև ասել է, որ Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի մերձավոր գործընկերներն են, որոնք ձգտում են անդամակցել Դաշինքին։

«Մենք պետք է զգոն լինենք և խուսափենք էսկալացիայից։ Նախարարները հասկացրել են, որ Ռուսաստանը պետք է բարձր գին վճարի ապագա ցանկացած ագրեսիայի համար, և որ դա լուրջ տնտեսական և քաղաքական հետևանքներ կունենա Ռուսաստանի համար։ Վրաստանը և Ուկրաինան ՆԱՏՕ-ի վաղեմի և մերձավոր գործընկերներն են: Նրանք նպաստում են մեր առաքելություններին, գործողություններին և անդամակցության ձգտումներին: Նախարարները հասկացրել են, որ մենք հավատարիմ ենք որոշումներին։ Մեր աջակցությունն ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը անսասան է: Մենք դեռ պատրաստ ենք ուժեղացնել երկու երկրների աջակցությունը։ Մենք արդեն ուժեղացնում ենք նրանց պաշտպանությունն ուժեղացնելու հնարավորությունները, միասին պարապմունքներ, վարժանքներ ենք անցկացնում։ Մենք տրամադրում ենք ռազմածովային աջակցություն և տեղեկատվության փոխանակում: Մենք նաև ընդգծեցինք բարեփոխումներին մղելու կարևորությունը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը, պայքարելու կոռուպցիայի դեմ և շարունակելու վերափոխել անվտանգության և պաշտպանության ոլորտները: Այս բարեփոխումները վճռորոշ են Վրաստանն ու Ուկրաինան ավելի ուժեղ և դիմացկուն դարձնելու համար»,- ասել է Ենս Սթոլթենբերգը։