Ռուսաստանը ցանկանում է թելադրել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, ինչ ընտրություն կատարել իրենց ապագայի վերաբերյալ. Խավյեր Կոլոմինա
Ռուսաստանը ցանկանում է թելադրել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, ինչ ընտրություն կատարել իրենց ապագայի վերաբերյալ. Խավյեր Կոլոմինա

Ռուսաստանը ցանկանում է թելադրել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, թե ինչ ընտրություն պետք է անեն իրենց ապագայի վերաբերյալ,- այս մասին հայտարարել է՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավյեր Կոլոմինան:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականի տեղակալն ասում է, որ Դաշինքի դիրքորոշումն ընդլայնման հարցում մնում է անփոփոխ։

«Ռուսաստանը ցանկանում է թելադրել այնպիսի երկրներին, ինչպիսիք են Ուկրաինան և Վրաստանը, ինչ ընտրություն կատարել իրենց ապագայի վերաբերյալ: Ինչպես վերջերս Ռիգայում հայտարարել են ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարները, մենք հավատարիմ ենք 2008 թվականի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումներին»,- Twitter-ում գրել է Խավյեր Կոլոմինան։