ՈՒսման մեկնարկը կախված կլինի համավարակաբանական իրավիճակից, սակայն, կրթության նախարարությունը այսօր պատրաստ է, որ սեպտեմբերի 15-ին դպրոցներում սկսի ուսումնական գործընթացը. Էկատերինե Դգեբուաձե
ՈՒսման մեկնարկը կախված կլինի համավարակաբանական իրավիճակից, սակայն, կրթության նախարարությունը այսօր պատրաստ է, որ սեպտեմբերի 15-ին դպրոցներում սկսի ուսումնական գործընթացը,- այս մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար, Էկատերինե Դգեբուաձեն հայտարարել է Վրաստանի առաջին ալիքի՝ «արդիական թեմա Մակա Ցինցաձեի հետ» հաղորդման ժամանակ:
«Մենք շարունակում ենք աշխատել ու նախապատրաստվել, որ ուսումնական տարին սկսվի սեպտեմբերի 15-ին: Իհարկե, մենք ունենք շատ ակտիվ, ամենօրյա համագործակցություն առողջապահության նախարարության հետ և միմյանց հետ կիսվում ենք տեղեկատվությամբ: Ամեն ինչ կախված է համավարակաբանական իրավիճակից: Այնուամենայնիվ, այսօր կրթության նախարարությունը պատրաստ է սեպտեմբերի 15-ին վերսկսել ուսումնական գործընթացը»,- ասել է Դգեբուաձեն:
Այս հայտարարությամբ փոխնախարարը պատասխանել է հաղորդավարի հարցին, թե որ դեպքում կլինի հնարավոր, որ կրթության նախարարությունը վերանայի իր որոշումը: Էկատերինե Դգեբուաձեն ասել է, որ ամեն բան կախված կլինի համավարակաբանական իրավիճակից:
«Եթե իրավիճակը բարդանա, իհարկե, մենք հաշվի կառնենք առողջապահության նախարարության հանձնարարականները»,- ասել է Էկատերինե Դգեբուաձեն:
Հարցին, թե ինչ կլինի, եթե դպրոցը չի նախատեսի հանձնարարականները, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարը նշել է, որ այդ դեպքում նախարարությունը ստիպված կլինի այդ դպրոցում չսկսել ուսումնական գործընթացը, քանզի կանոնների պաշտպանությունը շատ կարևոր է: