Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ստեղծվել է ախտահանիչ հատուկ թունել:
Վլադիմիր Պուտինի նստավայրի մուտքում այցելուն պետք է անցնի նշված թունելը, երբ նրա հագուստը և մարմնի բաց մասերը կծածկվեն ախտահանիչ հեղուկով:
Ինչպես ապրիլին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դիմիտրի Պեսկովը, բոլորը, ում հանդիպում է Վլադիմիր Պուտինը, նախապես կորոնավիրուսի թեստ են հանձնում:
Ռուսաստանը կորոնավիրուսի դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է ԱՄՆ-ից և Բրազիլիայից հետո: