Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլերին խնդրել է ամռանը կազմակերպել հանդիպում Դոնալդ Թրամփի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցին խնդրել է ամռանը, Վիեննայում կազմակերպել հանդիպում Դոնալդ Թրամփի հետ,- այս մասին տեղեկություն է տարածել ամերիկյան The Wall Street Journal ամսագիրը:
Թրամփի հետ հանդիպման հարցը Ռուսաստանի նախագահը առաջ էր քաշել հունիսի 5-ին, Վիեննա կատարած այցի ժամանակ և ինչպես գրում է ամերիկյան ամսագիրը, Սեբաստիան Կուրցը ընդունել է Պուտինի խնդրանքը: Սպիտակ տանը հաստատել են, որ քննարկում են առաջարկը:
Ինչպես գրում է The Wall Street Journal ամսագիրը, Վլադիմիր Պուտինը չի ցանկանում, ԱՄՆ-Ռուսաստանի գագաթնաժողովն անցկացնել Վաշինգթոնում և գերադասում է չեզոք վայրը: